Վերջին օրերին նոր շնչով լցվեց հայկական հոգին ու վտանգի ցասումով նորից համախմվբեց հայ ազգն ու դրսևորվեց ամենապայծառ ու խենթ կողմերով: Թերևս յուրաքանչյուր հայի մեջ նորից վառվեց հայրենասիրության կրակն ու առաջնագիծ նետվելու պատրաստակամությունը, ԲԱՅՑ... Ամեն կորցրած զինվորի, կամավորի համար սգում է ամբողջ ազգը, հերոսացնում ու հպարտանում, ԲԱՅՑ... Իշխանության և ընդիմության կռիվը նոր դաշինք կազմեց ու միասնական ուժ դարձաց դուրս ելավ թշնամու դեմ, ԲԱՅՑ... Վերացավ՝ ղարաբաղցի, երևանցի, ապարանցի տարանջատումն ու Արցախը դարձավ աշխարհի բոլոր հայերի հայրենիքը, ԲԱՅՑ.... Հայկական հեռուստաընկերությունները սկսեցին ցուցադրել հայրենասիրական ու մշակութային հաղորդումներ, ԲԱՅՑ...Այս «բայցերը» կարելի է երկար շարունակել, սակայն դրա փոխարեն փորձենք հասկանալ թե ինչ կա այդ բայցի տակ.
Այս 4-օրյա պատերազմը եկավ ապացուցելու մեր թե՛ դրական ու թե՛ բացասական կողմերը: Եթե կա մեկը, ով չի հասկանում հրադադար կամ զինադադար բառերի նշանակությունը, ապա պետք է հիշեցնել, որ ամեն վայրկյան հնարավոր է այդ դադարը ավարտվի ու վերսկսվի պատերազմական նո՛ր իրավիճակ: Այո՛, մեր մեջ արթնացավ հայրենասիրությունը, բայց որքան կտևի այդ սերը, մենք դարձանք համախմբված, բայց որքան կտևի այդ համախմբվածությունը, մենք սկսեցին վերարժեվորել մեր հերոսներին, բայց որքան կտևի այդ: Մինչև ապրիլի 2-ը մենք ունեինք այլ Հայաստան, իսկ այսօր բոլորովին այլ: Ես չե՛մ ուզում հավատալ, որ վաղը մենք նորից կունենանք կաշառակեր, ուշքն ու միտքը դեպի դուրսը, ղարաբաղցուն հայից տարանջատող հայ, չե՛մ ուզում հավատալ, որ վաղը մեր իշխանությունները նորից անցնելու են ժողովրդին արյունաքամ անելու քաղաքականությանը, չե՛մ ուզում հավատալ, որ վաղը մեր հեռուստաեթերը նորից լցվելու է աղբով: Չե որ հայրենիքը դա զուտ հողատարածք չէ: Վաղը, երբ մեր մեջ հանկարծ մարի այսօրվա կրակը, պետք է հիշել, որ ա՛յդ օրվա լուսաբացի համար իրենց կյանքը զոհեցին մեր տղերքը, չպետք է այդ օրը պղտորենք: Այդ տղերքի մեջ դեռ հույս կար՝ վաղվա օրվա հանդեպ, այն օրվա, որ մե՛նք են ապրելու, ու մենք պարզապես իրավունք չունե՛նք հուսախաբ անելու նրանց: Զոհերի հիշատակը հարգելու ամենամեծ ցուցիչը կլինի այն գիտակցումը, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Պետք է փոխվենք բոլո՛րս, պետք է վերարժեքավորենք այն ինչ ունենք, մի՛շտ լինենք համախմբած յուրաքանչյուր հարցի դեպքում, հարգե՛նք իրար, զգանք հայրեինիքի անվտանգության դերն ու այդ ժամանակ արժանին կմատուցենք մեր զոհված ու վիրավոր հերոսներին.
Комментариев нет:
Отправить комментарий